211652_close_icon
views-count3832 դիտում article-date 21:10 05-02-2020

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 20:56-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է): Կոտայքի, Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Չայնիի ոլորաններում մառախուղ է: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 863 բեռնատար: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր