3892 դիտում
14:15 04-02-2020
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 3000 մարդ միացել է «Միասին կարող ենք կյանքեր փրկել» ֆլեշմոբին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նախաձեռնել է ֆեյսբության ֆլեշմոբ ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով, որին միացել է ավելի քան 3000 մարդ։ Ֆլեշմոբի մասնակիցները լուսանկարվել են ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի շահառու քաղցկեղ ունեցող երեխաների նկարներով և տեղադրել ֆեյսբուքյան էջերում։
Այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:
Նախաձեռնությանը միացել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան համազգային, Երևանի պետական կամերային թատրոնների դերասանները, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Վաստակավոր կոլեկտիվ ‹‹Հայաստանի պարարվեստի բարեկամություն›› պետական անսամբլը, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինհաշմանդամները, բժիշկներ, երգիչներ, երգահաններ, դիզայներներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, ուսանողներ, հարյուրավոր քաղաքացիներ։
Ֆլեշմոբի պաստառների լուսանկարներն արվել են երեխաների և նրանց ծնողների համաձայնությամբ։
‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է անվճար բուժում, դեղորայք, վիրահատական միջամտություններ, օրական չորսանգամյա սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը 300-ն է։
Նմանատիպ նյութեր
2498 դիտում
23:47 22-08-2014
Բեքհեմների ընտանիքը միացել է ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին
1703 դիտում
19:19 23-08-2014
Ֆյոդոր Բոնդարչուկը միացել է ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին. տեսանյութ
28417 դիտում
15:50 17-02-2017
Հայ փրկարարները հավատարիմ են իրենց կոչմանը. նրանք բազմաթիվ կյանքեր են փրկել ու կշարունակեն փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
697 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
958 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
805 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը