211652_close_icon
views-count6775 դիտում article-date 09:06 04-02-2020

Թանկացումների նոր ալիք. թանկացող ապրանքների ցանկ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետևանքով արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել են մոտ 900 անուն ապրանքների մաքսատուրքերը: Այսինքն՝ 900 անուն ապրանք, որոնք չեն ներկրվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից, առաջիկայում կթանկանան 0.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացել են և դեռ բարձրանալու են: Այսպես, ներկայացնենք սպառողական զամբյուղի կարևոր ապրանքները, որոնց համար այս տարվա հունվարի 1-ից գործում է մաքսատուրքերի նոր դրույքաչափ: Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվականին կբարձրանա 50 տոկոսով, իսկ, ահա, 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել: Ի դեպ, այն 2021 թվականին 25 տոկոսով կբարձրանա, 2022 թվականին՝ 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո՝ 1 կիլոգրամի համար, այսինքն՝ ավելի քան 520 դրամով: Ձեթի մաքսային դրույքաչափն այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 15 տոկոսով: Հեղուկ գազի մաքսային դրույքաչափը 2020, 2021 և 2022 թվականների համար կբարձրանա 5 տոկոսով: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսային դրույքաչափը բարձրացել է 10 տոկոսով, նույնքան կբարձրանա նաև 2021 և 2022 թվականներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր