211652_close_icon
views-count4198 դիտում article-date 23:48 03-02-2020

Սևանի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 46-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Փետրվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները կասկածվողին նշված գյուղից բերման ենթարկեցին ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, անցյալ տարի ամռանը իր տանը կից հողամասում աճած կանեփի թփերը քաղել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր