1699 դիտում
20:26 03-02-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին
Փետրվարի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը:
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Փոխադարձաբար կարևորվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրումը:
Երկուստեք բարձր գնահատվեց հայ համայնքի կարևորությունը Իրանի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:
Նմանատիպ նյութեր
3193 դիտում
20:35 29-07-2020
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
2063 դիտում
16:00 12-10-2021
Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
961 դիտում
20:27 31-03-2023
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
Այս բաժնից
742 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
679 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
973 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է