«Ժողովրդի անունից խոսել ձեզ՝ այլևս արգելվում է». Հովհաննես Խաչատրյան
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է.
Նիկոլի անգլերենի ուսուցչուհին` Մակունցը, հայտարարում է, թե իբրև «ժողովուրդը» պահանջ է դնում, որ ՍԴ-ն պետք է դառնա լեգիտիմ:
Նախ ժողովրդի անունից խոսել ձեզ այլևս` արգելվում է: Դուք չունեք այն իշխանությունը,որը կար երկու տարի առաջ:Էյֆորիկ վիճակագրական տվյալները այլևս չեն գործում,և դա դուք ինքներդ կարող եք հասկանալ քաղաքացիների հետ շբումների ժամանակ,կամ հետևելով հարցումներին:Իսկ հաջորդ կարևոր հանգամանքը,որ դուք այսօր ձեր ճեպազրույցում խուսաբեցիք պատասխանել ԵԽԽՎ-ի կողմից հնչեցված զգուշացումին:Կամ դու´ք չէիք սովորել այդ հարցի պատասխանը,կամ դու´ք հասկանում եք պահի լրջությունը և լռում եք:
ՍԴ-ն այն մարմինն է,որի լեգիտիմ լինել,չլինելը,չի´կարող որոշել «ժողովուրդը»քանի որ մի մոռացեք ամիսներ առաջ ձեր գործընկերոջ այն խոսքը`«Իմ հարևան անգրագետ Պողոսը չի կարող որոշում կայացնել»իսկ ձեզ շրջապատողներն մնացել են ձեր վաղվա 7%-անոց հույսը`Պողոսը:
ՀԳ Ժամն է,որ դուք պետք է անցնեք ձեր նախկին աշխատանքին: