Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։