211652_close_icon
views-count2214 դիտում article-date 20:52 02-02-2020

Ռուսաստանում աշխատանքային խումբը կքննարկի Սահմանադրության նախաբանում Աստծո հիշատակման հնարավորությունը

Ռուսաստանում աշխատանքային խումբը կքննարկի Սահմանադրության նախաբանում Աստծո հիշատակման հնարավորությունը: Խմբի համանախագահ, սենատոր Անդրեյ Կլիշասը այդպես է մեկնաբանել է Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի առաջարկը: Կլիշասը հայտնել է, որ Պատրիարքի առաջարկին աջակցում է և ընդգծել է, որ ներկա պահին խոսքը գնում է Սահմանադրության նախաբանում փոփոխություններ կատարելու հնարավորության քննարկումների մասին: Նշենք, որ փետրվարի 1-ին Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնել. «Աղոթել, աշխատել, որպեսզի մեր հիմնական օրենքում հիշատակվի Աստվածը»: Նրա խոսքերով, եթե ռուսական օրհներգում հիշատակվում է ամենաբարձրյալը, ապա ինչու այդ մասին չի կարող հիշատակվել Սահմանադրությունում:

Նմանատիպ նյութեր