211652_close_icon
views-count2253 դիտում article-date 14:27 01-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 31-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա, որի ծնողը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հունվարի 30-ին, ժամը 16.00-ին, Երևանի Վարդանանց, Ալ. Մանուկյան և Եր. Քոչարի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ավանեսովի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 63-ամյա վարորդին, ապա բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդեսի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 30-ին, ժամը 22.40-ին, Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 12.15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Դաֆ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 84-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 29-ին, ժամը 04.00-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի երկաթուղային կամրջի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 22-ամյա քաղաքացին մեքենայի ուղևորն էր: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հանրապետության հրապարակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը տանը բուժօգնություն է ցուցաբերել 41-ամյա քաղաքացու, որը վթարի էր ենթարկվել: Պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. 41-ամյա քաղաքացին «Ֆոլքսվագենի» վարորդն է: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել, 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր