211652_close_icon
views-count8468 դիտում article-date 22:12 31-01-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color] Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0551071001580488217601170.jpg[/img] [color=#CC0000] Երևան քաղաքում՝[/color] Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0047225001580488227559098.jpg[/img]

Նմանատիպ նյութեր