211652_close_icon
views-count1798 դիտում article-date 20:40 31-01-2020

ԱԻ նախարարն ընդունել է քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՍՆՅՈՒԹ

Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ սահմանված կարգի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հունվարի 31-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հերթական անգամ ընդունել է նախապես ցուցակագրված 23 քաղաքացու: Քաղաքացիների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատանքի տեղավորմանը: Խոսելով ընդունելության մասնակիցների հետ, ինչպես նաև լսելով համապատասխան պաշտոնատար անձանց պարզաբանումներն ու դիտարկումները՝ Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպք և հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր