«Բարսելոնան» 31 մլն եվրոյով գնեց «նոր Կրիշտիանուին»
«Բարսելոնան» հայտարարեց «Բրագայի» հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուի տրանսֆերի մասին:
20-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանը կավարտի Պորտուգալիայում և կատալոնական ակումբին կմիանա հուլիսի 1-ին:
Տրանսֆերի արժեքը կազմել է 31 մլն եվրո: Խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, որտեղ հրաժարագինը ամրագրվել է 500 մլն եվրոյի չափով:
Տրինկաույի վաճառքը պորտուգալական թիմի պատմության մեջ ռեկորդային դարձավ:
Մամուլում Տրինկաուին պարբերաբար անվանում են «նոր Կրիշտիանու»՝ ընդգծելով նրա նմանությունը Ռոնալդուի հետ:
2018թ. Տրինկաուն Մ19 Եվրոպայի առաջնությունում խփել է 5 գնդակ: