211652_close_icon
views-count1054 դիտում article-date 20:09 31-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 30-ից 31-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության` 11, մարմնական վնասվածք հասցնելու` 7, բնակարանային գողության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր