Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 30-ին, ժամը 17.00-ին, Երևանի Այվազովսկու և Վարդաշենի 1-ին փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 1 տարեկան աղջնակը մեքենայի սրահում գլխով խփել է առջևի նստելատեղին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի կահույքի պահեստում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ԱՄՆ քաղաքացի, 64-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու ավտոկայանատեղիում կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան ինքնագլորվել է, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհու ոտքը մնացել է անիվի տակ. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «Հոնդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]