211652_close_icon
views-count2291 դիտում article-date 20:35 30-01-2020

Լեմպարդը դժգոհ է «Չելսիի» ղեկավարությունից

Հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» առայժմ ոչ մի նոր խաղացող ձեռք չի բերել: Նորեկների բացակայությունից խիստ դժգոհ է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը: Առաջին հերթին, անգլիացի մասնագետը մտադիր էր ուժեղացնել հարձակման գիծը: Նա ցանկանում էր թիմ հրավիրել «Նապոլիի» կսապաշտպպան Դրիդ Մերտենսին, սակայն այսօր տեղեկություն տարածվեց, որ վերջինս Նեապոլում կմնա առնվազն մինչև ամառ: Նախորդ ամռանը «Չելսին» ոչ մի խաղացող ձեռք չէր բերել ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով, որը վերացվեց դեկտեմբերին: Տրանսֆերային պատուհանը Անգլիայում կփակվի հունվարի 31-ին՝ տեղի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր