Լեմպարդը դժգոհ է «Չելսիի» ղեկավարությունից
Հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» առայժմ ոչ մի նոր խաղացող ձեռք չի բերել:
Նորեկների բացակայությունից խիստ դժգոհ է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
Առաջին հերթին, անգլիացի մասնագետը մտադիր էր ուժեղացնել հարձակման գիծը: Նա ցանկանում էր թիմ հրավիրել «Նապոլիի» կսապաշտպպան Դրիդ Մերտենսին, սակայն այսօր տեղեկություն տարածվեց, որ վերջինս Նեապոլում կմնա առնվազն մինչև ամառ:
Նախորդ ամռանը «Չելսին» ոչ մի խաղացող ձեռք չէր բերել ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով, որը վերացվեց դեկտեմբերին:
Տրանսֆերային պատուհանը Անգլիայում կփակվի հունվարի 31-ին՝ տեղի ժամանակով 23:00-ին: