Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Հունվարի 29-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 59-ամյա Դուշիկ Ա.-ին, որը 2018 թ. սեպտեմբերի 4-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]