211652_close_icon
views-count1960 դիտում article-date 13:18 30-01-2020

Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները եւ մարզպետի հրավերով՝ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը: Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին զորակոչի ավարտական փուլին, զորակոչային տարիքի երիտասարդներին կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելու, բժշկական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկուցվեց, որ ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան, գտնվում է ավարտական փուլում, իսկ վերջնական արդյունքների մասին կզեկուցվի ամփոփումից հետո: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր կրթության հիմքով տարկետման թույլտվություն տրամադրելուն: Զորակոչային հանձնաժողովի քարտուղարի ներկայացմամբ՝ տարկետման իրավունք ստանալու համար մարզի զինկոմիսարիատից ստացվել են մի շարք զորակոչի ենթակա քաղաքացիների փաստաթղթեր, որոնց զգալի մասի խնդիրները կապված են հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Հանձնաժողովը քննության առավ նշված քաղաքացիների անձնական փաստաթղթերը եւ օրենքով սահմանված կարգով տվեց տարկետման եզրակացություն: Ձմեռային զորակոչը նորմալ ապահովելու նպատակով զորակոչային հանձնաժողովի նախագահը հանձնարարականներ տվեց զորակոչային հանձնաժողովի անդամներին: Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կավարտվի հունվարի 31-ին:

Նմանատիպ նյութեր