211652_close_icon
views-count1339 դիտում article-date 19:42 09-12-2014

Կայացել է Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը: Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզի Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի ու Չարենցավանի տարածքային զինվորական կոմիսարներն անդրադարձել են 2014 թվականի ամառային զորակոչի իրականացման արդյունքներին եւ ընթացիկ տարվա ձմեռային զորակոչի կազմակերպական մանրամասներին: Տարվա զորակոչային գործընթացների արդյունքում ձեւավորված մարզային ցուցանիշների վերլուծությամբ է հանդես եկել մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հարցերով վարչության պետ Վ. Գալոյանը: Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վ. Ոսկանյանն անդրադարձել է տարածքային տարածքային զինվորական կոմիսարատներում գործող բժշկական հանձնաժողովերի աշխատանքների կազմակերպման ուղղություններին եւ վերջիններիս գործառույթների արդյունավետության բարձացմանն ուղղված ծրագրային առաջնահրեթություններին: Ամփոփելով մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը կարեւորել է ձմեռային զորակոչի ընթացքը մարզում պատշաճ կերպով ապահովելու հանգամանքը եւ հանձնաժողովի անդամներին հանձնարարել այս եւ նիստի ընթացքում բարձրացված այլ հարցերի նկատմամբ ցուցաբերել առավելագույն հետեւողականություն:

Նմանատիպ նյութեր