211652_close_icon
views-count1206 դիտում article-date 23:27 23-12-2022

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված հարցեր։ Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։  Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր  ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը։

Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին եւ զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու հետ կապված հարցեր, դիտարկվեցին ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված գործերը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։ Անդրադարձ կատարվեց զորահավաքային ռեսուրսների հաշվառման եւ անհրաժեշտության դեպքում հավաքագրման մեխանիզմներին։

Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում խոսվեց նաեւ ՀՀ ՊՆ կողմից նոր՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի ներդրման մասին, քննարկվեց ծրագրի լուսաբանման եւ մասսայականացման հետ կապված հարցեր։
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր