1062 դիտում
11:52 29-01-2020
ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը
Սահմանադրական դատարանի անդամները վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը: «[url=https://armenpress.am/arm/news/1002935.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին, և կարգավորումը գործում է մինչև փետրվարի 27-ը: Ուղղակի համբերել է պետք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամի լուծման այս պահին ուժի մեջ գտնվող գործիք: Սահմանադրական դատարանի 7 անդամներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Հաջորդ քայլերի մասի հաջորդիվ»,- ասաց Հովակիմյանը:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս կարգավորումից օգտվելը իրավունք է, ոչ թե պարտադրանք:
«Վաղ կենսաթոշակից օգտվելը իրավունք է, այստեղ պարտադրանքի տարր չկա, եթե որոշում են կայացնում, որ որևէ խնդիր չկա ներկա իրավիճակում, և չեն ուզում օգտվել այդ իրավունքից, դա իրենց որոշումն է»,- նշեց Մակունցը:
2019թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի փետրվարի 27-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
11:34 06-09-2019
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է. Արդարադատության նախարարություն
916 դիտում
11:16 15-03-2024
Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից. ՊԵԿ պարզաբանումը
Այս բաժնից
1027 դիտում
21:18 18-05-2024
1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը