Նարեկ Սամսոնյանը ազատ է արձակվել
Նարեկ Սամսոնյանը ազատ է արձակվել Ոստիկանության շենքից: Վերջինս լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը իր տան շեմքից բերման էր ենթարկվել քրեական ոստիկանության վարչության (նախկին 6-րդ վարչություն) ծառայողների կողմից: