Էդուարդ Շարմազանով. Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսքանից հետո ո՞վ է դավաճան
«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ:
Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ և պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:
և դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո և համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սև ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիևին կիրթ և նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում:
Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան»,- գրել է նա: