Այսքանից հետո զենք վաճառելն անբարոյականություն է. ՊՆ մամլո խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անբարոյականություն է որակել Արցախում տեղի ունեցած վերջին բախումներից հետո Ադրբեջանին զենք վաճառելը:
«Այսքանից հետո զենք վաճառելն անբարոյականություն է», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Վերջինս այդ գրառումն ուղղել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքվում արված հայտարարությանն այն մասին, որ Մոսկվան շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառելը: