211652_close_icon

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ հաշվարկելու օրինագիծը

views-count2604 դիտում article-date 11:15 23-01-2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին: «[url=https://armenpress.am/arm/news/1002337.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ստացավ 113 «կողմ», 1 «դեմ» ձայներ: Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը: Մանուկյանը շեշտել էր՝ այն բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Պատգամավորներն առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ:

Նմանատիպ նյութեր