211652_close_icon
views-count10638 դիտում article-date 09:49 23-01-2020

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածք հունվարի 23-ի երեկոյան ներթափանցում է Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2910119479051282&set=a.790094277720490&type=3&theater]էջում[/url] նշել է, որ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: «Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ, Լոռիում և Տավուշում 1-2սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա։ Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5սմ»,-նշել է Գ. Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր