211652_close_icon
views-count1158 դիտում article-date 22:35 22-01-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության` 6, ծեծի՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորությամբ վնասման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սուտ մատնության, ալիմենտը վճարելուց խուսափելու, փաստաթղթի կեղծիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, բնակարանային գողության, կողոպուտի և այլ հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 70 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր