211652_close_icon
views-count5615 դիտում article-date 13:31 21-01-2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է մեկ պետհամարանիշով երթևեկելու համար տուգանքը փոփոխելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «[url=https://armenpress.am/arm/news/1002036.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։ Գործող օրենքով տուգանքի չափը 200,000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք եւ երկու բալային միավորի հանում։ Օրենքի նախագիծն ընդունվեց 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր