211652_close_icon
views-count2093 դիտում article-date 20:25 20-01-2020

Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Հունվարի 20-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր Գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը: Օրակարգում էր 4 հարց. 1. Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հաշվետվություն-զեկույց 2.ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում 3.ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում 4.ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրեց հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացավ քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշեց հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում: ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկեց և քվեարկությամբ հաստատեց ՀՖՖ մշտական կոմիտեների նոր [url=http://www.ffa.am/uploaded/2018/FFA%20Committees%20Members%202020.pdf]ԿԱԶՄԵՐԸ[/url]: ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվեց ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին: Արթուր Ազարյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D4%B1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6.pdf]ԱՅՍՏԵՂ[/url]:

Նմանատիպ նյութեր