1215 դիտում
16:58 20-01-2020
ԱԺ նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել հարաբերությունների հետագա ջերմացմաը, որոնց մեջ մեծ դեր կարող են ունենալ միջխորհրդարանական հարաբերությունները: Արարատ Միրզոյանը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի համատեղ աշխատանքները կօգնեն, որպեսզի Հայաստանի եւ Մեքսիկայի խորհրդարանների միջեւ շփումներն արդյունավետ լինեն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում:
Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաեւ շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի խնդրում:
Ադոլֆո Տոռես Ռամիրեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ խոստացել ջանքեր գործադրել, որպեսզի տեսանելի դառնա Արցախի Հանրապետությունում այս պահին տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է: Ադոլֆո Տոռես Ռամիրեսն իր մեծագույն ցանկությունն է հայտնել, որպեսզի Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն առավել խորանա եւ Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա: «Կարծում եմ, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաեւ Ձեր փոխադարձ այցը Մեքսիկա՝ պատմական առումով հարաբերությունների զարգացման նոր փուլ կարձանագրեն»,- նշել է Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների համար՝ նշելով, որ սիրով Հայաստանում կհյուրընկալի իր մեքսիկացի գործընկերոջը եւ ինքն էլ սիրով կայցելի Մեքսիկա: «Ուրախությամբ լսեցի ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ կան այս ուղղություններով, եւ ի վերջո կհաջողենք: Մեր օրակարգում նաեւ բազմաթիվ այլ հարցեր կան եւ վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ մեր խորհրդարանները կհաջողեն այս ուղղություններով եւս արդյունավետ աշխատանքներ ծավալել: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մշտապես պատրաստ եմ աջակցել ձեր համատեղ նախաձեռնություններում»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ նյութեր
8933 դիտում
20:21 27-10-2017
Նախագահն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
511 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ