3053 դիտում
21:40 22-12-2017
Խոջալուի դեպքերի հետ հայկական զորամիավորումները որեւէ առնչություն չունեն եւ չէին էլ կարող ունենալ. Շարմազանովը՝ Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահը նշել է. «Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին: Խոջալուի դեպքերի հետ հայկական զորամիավորումները որեւէ առնչություն չունեն եւ չէին էլ կարող ունենալ: Այդ մասին 1992 թվականի ապրիլի 2-ին ռուսական «Независимая газета» թերթին տված հարցազրուցներից մեկում լավագույնս արտահայտվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ նշելով, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմությունն է կազմակերպել իրեն տապալելու համար, եւ հայերը ոչ մի առնչություն չունեն»:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այսուհետ կարվի հնարավորը՝ Պարագվայի օրենսդիրներին Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը տեղ հասցնելու եւ այդպիսով կեղծ բանաձեւերի ընդունումից խուսափելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը