211652_close_icon
views-count4108 դիտում article-date 17:21 19-01-2020

Գազի կուտակված պարտքը ծանր է նստելու մեր քաղաքացիների վրա, իսկ սակագնի բարձրացման պատճառը պետք է փնտրել ՌԴ–ի նկատմամբ մեր կեցվածքում. Վարդան Բոստանջյան. Tert.am

Գազամատակարարումն արդեն քաղաքական գործոն է դարձել, սակագնի բարձրացումը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, իսկ պատճառը փնտրել Ռուսաստանի նկատմամբ մեր կեցվածքում։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/19/bostanjyan/3188350?fbclid=IwAR3QNSvwvR8MSM3_Tyej4CsweBgpREE7JwTAH64_a2JIBixwDk7XII12nOM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությանը, թե ընթանում են բանակցություններ և չի բացառում, որ գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացվի։ «Վստահ եմ՝ ոչ թե չի բացառվում, այլ հաստատ «Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացման հայտ կներկայացնի։ Այս պահին գրեթե 30 մլն դոլարից ավել պարտք է ձևավորված, «Գազպրոմ Արմենիան» 2019 թ., ելնելով որոշ նկատառումներից, իբր ծանրությունը վերցրեց իր վրա, սակայն կուտակված պարտքն ի վերջո վճարելու են մեր քաղաքացները»,-ընդգծեց նա։ Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ` սպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, կփոխվի հուլիսի 1-ին։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/19/bostanjyan/3188350?fbclid=IwAR3QNSvwvR8MSM3_Tyej4CsweBgpREE7JwTAH64_a2JIBixwDk7XII12nOM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր