28980 դիտում
22:22 26-06-2015
Բաղրամյան պողոտայում ասեղ գցելու տեղ չկա. արդարացիորեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ փողոց դուրս եկած քաղաքացիների թիվը անցնում է 20 հազարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Ուղիղ միացում
Քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում են, որ պետք է չեղյալ հայտարարվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Նազարյանի հանձնաժողովի կայացրած որոշումը, հակառակ դեպքում` իրենք չեն դադարեցնելու բողոքի ակցիաները:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավելանում են նաև ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի աշխատակիցների թվաքանակը:
Գրեթե բոլոր բաժիններից կան ոստիկանության ծառայողներ, իրենց ղեկավարների հետ:
Բաղրամյան պողոտա է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խաղաղ ցուցարարների մեջ կան մի քանի պռովակատորներ, սակայն քաղաքացիները նրանց սադրանքներին չեն ենթարկվում: Թե ինչքան կտևի բողոքի ակցիան` պարզ կլինի քիչ անց, երբ կավարտվի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որը ղեկավարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութը` [url=http://www.azatutyun.am/]Ազատություն ռադիոկայանի[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+