7531 դիտում
17:54 17-01-2020
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը, տեղեկացնում է ՊԵկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այսպես, Իրանի քաղաքացի Ս.Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Որպես թաքստոց հանդիսացել են ծանրոցում առկա 2 ստվարաթղթե արկղերի պատերը և հատակը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ Երևանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել առաքանին ուղարկող Իրանի քաղաքացին: ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4005 դիտում
11:24 11-03-2019
Կանխվել է 109 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ
4036 դիտում
15:34 27-12-2016
ՊԵԿ-ի կողմից կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը
Այս բաժնից
406 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
826 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
709 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը