2035 դիտում
23:10 16-01-2020
Օդանավակայանի գծային բաժին հետախուզվողներ են բերման ենթարկվել
Հունվարի 15-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները, Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 38-ամյա Արմեն Ա.-ին, որը 2017 թ. սեպտեմբերի 4-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի /Ապօրինի ձեռնարկատիրությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 45-ամյա Մանուկ Մ.-ն, որը 2019 թ. հունիսի 13-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1793 դիտում
13:14 09-07-2015
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի
987 դիտում
17:57 23-05-2019
Հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանի գծային բաժին
1683 դիտում
16:34 25-11-2019
Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին
Այս բաժնից
574 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
643 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք