Պետեր Չեխի համար մրցաշրջանն ավարտված է
«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատելտիկո»- հետ կայացած խաղի ժամանակ ուսի վնասվածք է ստացել: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չեխ խաղացողի համար մրցաշրջանը ավարտված է:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» - «Չելսի» հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: