211652_close_icon

Հնդկաստանը սգո օր կհայտարարի Օմանի թագավորի մահվան կապակցությամբ

views-count3500 դիտում article-date 16:03 12-01-2020
Հնդկաստանի իշխանություններն առաջիկա երկուշաբթի օրը համազգային սգո օր են հայտարարելու՝ կապված Օմանի թագավոր Քաբուս բեն Սայիդ Ալ Սայիդի մահվան հետ։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությանը։ Օմանի թագավորը մահացել է նախօրեին՝ 79 տարեկան հասակում, երկարատև հիվանդության հետևանքով։ Նոր թագավորի թագադրման հարցում իշխանական ընտանիքն արագ է կողմնորոշվել։ Նախօրեին առավոտյան որպես երկրի նոր ղեկավար՝ երդում է տվել թագավոր Քաբուսի զարմիկը՝ Օմանի ժառանգության և մշակույթի նախկին նախարար, 66-ամյա Հեյսամ բեն Թարիք Ալ Սաուդը։

Նմանատիպ նյութեր