211652_close_icon
views-count2648 դիտում article-date 19:30 11-01-2020

Բացարձակ մերժելի է. Արման Թաթոյանը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարքագծի մասին

Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում [url=https://https://www.facebook.com/permalink.php?story_fbid=552625972003279&id=100017676420633]գրել է[/url] ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։ Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում։ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իմ գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանը։ Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր