2725 դիտում
20:36 10-01-2020
Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը
Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը: Այս մասին տեղեկացանք միության «Ֆեյսբուք»-ի էջից:
Թեկնածու թռչուններն էին սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով:
Առցանց քվեարկության արդյունքներն են սև արագիլը (81 ձայն), բզակտուցը (54 ձայն), սպիտակահոնք կեռնեխը (88 ձայն), ճահճային մկնաճուռակը (22 ձայն), օձակեր արծիվը (62 ձայն) և մեծ սուզակը (52 ձայն):
Էլեկտրոնային (PDF ձևաչափի) քվեաթերթերով ստացած արդյունքներն են՝
սև արագիլը (1009 ձայն), բզակտուցը (847 ձայն), բպիտակահոնք կեռնեխը (812 ձայն), ճահճային մկնաճուռակը (64 ձայն), օձակեր արծիվը (157 ձայն) և մեծ սուզակը (65 ձայն):
Արդյունքում հետևյալ պատկերն է.
Սև արագիլ՝ 1090 ձայն
2. Բզակտուց՝ 901 ձայն
3. Սպիտակահոնք կեռնեխ՝ 900 ձայն
4. Օձակեր արծիվ ՝ 219 ձայն
5. Մեծ սուզակ՝ 117 ձայն
6. Ճահճային մկնաճուռակ՝ 86 ձայն
Ընդհանուր թվով հարցմանը մասնակցել են 3313 հոգի:
Նմանատիպ նյութեր
2172 դիտում
15:48 03-10-2014
«Արագիլը» մեկ տարեկան է
1557 դիտում
23:31 24-12-2014
Գերմանիայում 150 հազար եվրո արժողությամբ թռչուն են գողացել
1458 դիտում
18:12 29-01-2015
Թայվանում ավելի քան 1 միլիոն թռչուն է ոչնչացվել. տեսանյութ
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան