Ռուսաստանի Դաշնության Սարատովի շրջանի Իվանտեևվկա գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 5-ամյա տղան հրացանի կրակոցով պատահմամբ սպանել է հորը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Հայրը ցուցադրել է տղային տանն եղած իր «զինանոցը», որտեղ եղել է նաև լիցքավորված հրացան: Հետաքրքրասիրությունից դրդված՝ երեխան փորձել է կրակել հրացանից և պատահմամբ կրակել է հոր վրա: Վերջինը տեղում մահացել է, սակայն երեխան այդ պահին այդպես էլ չի հասկացել ինչ է տեղի ունեցել:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ սպանվածը՝ Սերգեյ Ստեկոլնիկովը, տեղի քարհանքի նախկին ղեկավարն էր:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՌԴ Սարատովում 5-ամյա տղան հրացանի կրակոցով պատահմամբ սպանել է հորը
2020.01.10 12:36


Twitter
Вконтакте
Одноклассники
