211652_close_icon
views-count4298 դիտում article-date 16:41 19-01-2020

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն արքայական բոլոր տիտղոսներից

Բուքինգեմյան պալատում հայտնել են, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն այլևս չեն կարողանա օգտվել իրենց տիտղոսներից, ինչպես նաև իրենց պաշտոնական լիազորությունների կատարման դիմաց հատկացվող գումարներից։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ Զույգը պաշտոնապես կդադարի արքայական համարվել այս տարվա գարնանից։ Նշվում է, որ Եղիսաբեթ II թագուհու խոսքով՝ այդ որոշմանը զույգը եկել է ամիսներ տևած քննարկումներից հետո։ Թագուհին նաև հայտնել է, որ անկախ ամեն ինչից՝ Մեգանն ու Հարրին մնալու են իրենց ընտանիքի սիրելի անդամներ։ Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայական ընտանիքի անդամները հայտարարել են թագավորական տիտղոսներից հրաժարվելու մասին։ Բացի այդ, նրանք հայտարարել են, որ պատրաստվում են հրաժարվել պետբյուջեից իրենց հատկացվող գումարներից և դառնալ ֆինանսապես անկախ։ Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայում գտնվող Ֆրոգմոր քոթեջը հետագայում ևս կծառայի որպես նրանց պաշտոնական նստավայր։

Նմանատիպ նյութեր