211652_close_icon
views-count2129 դիտում article-date 16:42 08-01-2020

Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել իր գործընկերներին Թեհրանից Կիև թռչող ինքնաթիռի կործանման համար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների իր գործընկերներին Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։ «Խորապես ցավակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ուկրաինական Boeing-737-800 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ցավով ընդունեցինք մարդկային մոտ 180 զոհերի պատճառ դարձած ողբերգության մասին լուր: Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն»,- ասված է ցավակցական հեռագրում։

Նմանատիպ նյութեր