211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցից տնտեսվարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34020 դիտում article-date 10:31 07-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գլխի գագաթային հատվածի ջնջխված, կտրված վերք» ախտորոշմամբ «Մարալիկ» առողջության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Սարգիս Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում է Մարալիկի Ինդրա Պողոսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում տանիքի սառցե բեկորները պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սարգիս Պ․-ն աշխատում է թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում, որպես տնտեսվար։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր