211652_close_icon
views-count4403 դիտում article-date 18:15 04-12-2019

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Մելիք Սարգսյանը: Վերջինս նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան: Նոյեմբերի 29-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, թե արտերկրում է և կվերադառնա օրեր անց: 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-16 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր