ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի
                        ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 30-ին  աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական  հենակետերից մեկում: 
Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորել է դիրքապահներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, տոկունություն և անվտանգ ծառայություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

