Աշոտ Ահարոնյան. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անհրաժեշտ է իմանալ.
Հունվարի մեկից յուրաքանչյուր վարորդ կունենա 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները։
Հունվարի 1-ին կգործի նաև roadpolice.am կայքը։ Այստեղ հնարավոր կլինի սեփականության իրավունքով մի անձի պատկանող մեքենային կցել մեկ այլ վարորդի, որպեսզի տուգանային միավորներ հանվեն մեքենան վարողից»:
Մանրամասները՝ տեսանյութում