Ճապոնացիների նախագծած ուրվական-նավերը ջուր կիջեցվեն 2025թ-ին
Ճապոնիայի բեռնափոխադրողները նավաշինարարների հետ միասին նախագծել են բեռնանավ, որը ծովերով բեռնափոխադրումներ է իրականացնելու առանց անձնակազմի: Այս մասին հայտնում է BBC-ին:
Այյդպիսի նավերը ղեկավարվելու են արհեստական բանականությամբ, որն ընդունակ կլինի ընտրել ամենակարճ, անվտանգ և էներգախնայող ընթացքը:
Արհեստական բանականությունը նաև ընդունակ է լինելու գնահատել և կանխատեսել նավի անսարքությունները և հնարավոր խնդիրները, նվազեցնելով վթարների հավանականությունը:
Այս նախագիծը արժենալու է հարյուր միլիոնավոր դոլարներ: Նախատեսվում է կառուցել 250 անանձնակազմ նավեր: Առաջին ուրվական նավը ջուր կիջեցնեն 2025թ.: