40302 դիտում
23:35 25-02-2020
Վաղարշապատի ոստիկաններն իրականացրել են «Մի՛ պահիր ապօրինի զենք» օպերացիան. կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հերթական՝ զենքի հայտնաբերման օպերացիա են իրականացրել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Էջմիածին քաղաքում կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Էրիկ Բ.-ի վարած Lada մակնիշի 51 VV 007 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ քրեական հետախույզները կանգնեցրել են ավտոմեքենան, նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա.-ն, իջնելով ավտոմեքենայից, վերնաշապիկի աջ գրպանից հանել և նետել է իր մոտ եղած ինքնաշեն ատրճանակը և այդ ամենին ականատես են եղել օպերացիայի մասնակիցները:
Ոստիկանները, երբ արձանագրել են այդ ամենը, Արթուր Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված զենքը պատկանում է իրեն, որից հետո վարորդն ու ուղևորը նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, անյուհետև բաց են թողնվել:
Փաստի առիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք և ընթերականների ներկայությամբ կնիքվել է, իսկ ատրճանակն էլ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Մի՛ պահիր ապօրինի զենք» անվանումը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)