1872 դիտում
18:24 25-12-2019
Արտակ Կրկյաշարյանին և Հովհաննես Ենոքյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արտակ Կրկյաշարյանին և Հովհաննես Ենոքյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Արտաշեսի ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է նախագահի հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Կենսաբերի ԵՆՈՔՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է նախագահի մեկ այլ հրամանագրում՛։
Նմանատիպ նյութեր
1259 դիտում
16:56 20-09-2019
Դավիթ Մելքոնյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
3678 դիտում
13:31 21-02-2020
Արցախի ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը