94708 դիտում
21:22 24-12-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Սամվել Բաբայան» ՍՊԸ-ի 25-ամյա աշխատակիցը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի գլխավորությամբ։
Մինչ բժիշկները պաքարում էին վիրավորի կյանքի համար, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վարդգես Գ-ն է, ով աշխատում է «Սամվել Բաբայան» ՍՊԸ-ում։
Նաիրիի ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 14։00-ի սահմաններում Վարդգես Գ-ն Եղվարդ քաղաքի Շիրակի 30 հասցեում գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական Ընկերության «Նաիրի» մասնաճյուղի հետնամասում գտնվող պահեստային շենքի տանիքին տեսանկարահանման սարք տեղադրելիս անզգուշաբար վայր է ընկել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց